Համացանցում հայտնված ՀՀԿ-ի նախընտրական տեսահոլովակը, որի երգը կատարում է «Ռեինկարնացիա» խումը, բուռն քննարկումների առիթ է տվել:
Խմբի մենակատար Ռոկանդ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել. «Հիշեցնում եմ բոլոր աջ և ձախակողմյան դատարկագլուխներին!!! մենք Եդրդվյալ անկուսակցականներ ենք!!! խնդրում եմ չքաղաքականացնել!!! Музикант No Politika!!!!»:
Ի դեպ, Ժառանգություն կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ՀՀԿ-ի տեսահոլովակի մասին հետևյալ գրառումն է կատարել. «Ես միշտ ասել եմ, ՀՀԿ-ի ներսում կան բազմաթիվ կարգին մարդիկ ովքեր աշխատում են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ: Ռեինկառնացիայի ընտրությունը չէր կարող պատահական լինել ու սենց ղժժալու հնարավորություն կարար մեզ տար միայն մեր մարդը ՀՀԿ-ում: Կարծում եմ իշխանափոխությունից հետո պետք է նրան գտնել ու պրիզ տալ»: