▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հինգ երեխայի հայրը Ֆասթ Կրեդիտի աշխատակից է

Հայաստանում բոլորն ուշադրությամբ են հետևում 5 նորածինների ճակատագրին: Հիշեցնենք, որ վերջերս գրանցվել էր Հայաստանի համար ռեկորդային՝ 5 երեխաների ծնունդ, որն աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ:

Ծնողներ Վարդան Կարապետյանը և Լուսինե Պողոսյանը ամուսնացել են մեկ տարի առաջ: Վարդան Կարապետյանն, ով ապրում է Մեծամոր քաղաքում, արդեն մեկ տարուց ավել աշխատում է Ֆասթ Կրեդիտի «Էջմիածին» մասնաճյուղում՝ որպես գանձապահ:

Նրա աշխատանքային բարձր որակները գնահատում են թե՛ աշխատակիցները, թե՛ մասնաճյուղի հաճախորդները:

Ֆասթ Կրեդիտի ղեկավարությունը շնորհավորում է իր աշխատակցին երեխաների ծննդյան կապակցությամբ և մաղթում նորածիններին շուտափույթ ապաքինում: Տնօրինությունը նաև պարգևավճար է տրամադրել Վարդանին՝ 500.000 դրամ գումարի չափով և պաշտոնապես հայտնել Վարդանի գործնական առաջընթացի, ինչպես նաև պաշտոնի բարձրացման վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее