▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմիկվանների մեծ մասը բոզի ստատուսով են ապրում...

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գողականի մասին արված ռուսական ֆիլմերից հետ չմնալու համար տեղական «փայլուն»  կինոմատոգրաֆը՝ հատուկ առաջադրանքով պատվերներ սկսեց դեռ վաղուց: Գողականի մասին ֆիլմ անելը սովետական հասարակություններում՝ պարտադիր մշակութային ծրագիր է, որպեսզի նոր սերունդը չմոռանա ժարգոնը,գողական տերմինալոգիան,պիտի չմոռանա որ կա այդպիսի կարևոր մի աշխարհ : Գողականը սովետականության հիմքն է, նրա վրա էր հիմնված ամբողջ սիստեմը: Երևի աշխարհում միակ երկիրն էր որտեղ հատուկ սուբկուլտուրա գույություն ուներ «գողական երգը»: Դեռ սովետական ժամանակաշրջանում ձայնագրությունները տարածվում էին որպեսզի ռոմանտիզացնեն և հիշատակեն գողականը, իսկ հետո արդեն ռուսաստանում սկսվեց գողական երգերի փառատոները և կոչվեցին չգիտես ինչի «Շանսոն» թարգմանաբար ֆրանսերենից կնշանակի- երգ , որը ունի այլ պատմություն: Սովետական միությունում բոլորը պիտի անցնեին գաղութի միջով, անգամ եթե չես նստել, դու պարտավոր ես իմանալ դրա մշակույթի մասին,դու պիտի վախենաս դրանից շան պես:Դա է պատճառը , որ այսօր մի ամբողջ սիստեմ վերից վար խոսում և արաջնորդվում է գողականի օրենքով; Ես տեսել եմ գողական աշխարհի իսկականներին, որոնց մեջ մարդկային շատ հատկություններ էին պահպանված,ովքեր անցել էին դաժանությունն ու անարդարությունը բայց մարդ էին մնացել:Մեր սերունդը տեսել է մարդկանց, ովքեր մանկուց էին մխրճվել այդ սիստեմի ճահճի մեջ ու աշխատում էին մեզ՝ երիտասարդներիս հեռու պահել այդ վարակից: Հիմիկվանների մեծ մասը բոզի ստատուսով են ապրում , կիսատ պռատ լինելով ընդամենը հրամաններ են կատարում: Այսօրվանների բոլոր ճանապարհները տանում են ուղիղ դեպի «կարմիր կրեմլ» շուռ տված գողական չեկիստի դուռը՝ նա է ամենաբարձրը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее