▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա Խաչատուր Սուքիասյանն է որոշում Հայաստանի բոլոր կարևոր հարցերը․ Գաբրելյանով

Այսօր Հայաստանում մեկ փողի պարկի դիկտատուրա է, որը լցված է Գռզոյի թալանած փողերով. Այս մասին Telegram ալիքի իր էջին գրել է ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

Ռուսաստանցի հանրահայտ մեդիամենեջերը, մասնավորապես,  գրել է. «Այսօր Փաշինյանի կարծիքը տասներորդական կարևորություն ունի։ Ինչպես ասում են Ղարաբաղում՝ մեր բակի ավանակի խոսքն ավելի մեծ արժեք ունի, քան Փաշինյանի խոսքը։ Նիկոլը պայթեց, նրան երկար ժամանակ հմտորեն և հետևողականորեն փչել էին արևմտյան հատուկ ծառայությունները, բայց տարբեր հանգամանքների բերումով մեդիափուչիկը պայթեց։

Իշխանությունը Հայաստանում համարյա ուղղակիորեն անցավ Գռզոյին (Խաչատուր Սուքիասյան)։ Հիմա Խաչատուր Սուքիասյանն է որոշում Հայաստանի բոլոր կարևոր հարցերը։ Փաստացի՝ Փաշինյանների ընտանիքի ճակատագիրը Գռզոյի ձեռքերում է։ Հայաստանը հայտնվել է չափազանց վտանգավոր դրության մեջ. Իշխանությունն անցել է անսկզբունք, անհայրենիք մարդու, ում համար փողն Աստված է։ Փաստացի այսօր Հայաստանում մեկ փողի պարկի դիկտատուրա է, պարկ, որը լցված է դեռևս 90֊ականներից թալանված բյուջետային փողերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее