Life.panorama.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է՝ 2014-ի հունվարին Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան, ռեժիսոր Գոռ Վարդանյանի դեմ դատական գործ է հարուցվել ապօրինի կերպով զենք-ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: Դատավարությունը շարունակվում է արդեն մեկ տարի, այսօր էլ պետք է կայանար հերթական դատական նիստը, սակայն մեղադրող կողմը Գոռ Վարդանյանի խոսքով՝ արդեն որերրորդ անգամ է, չի ներկայանում նիստին:
Կայքի հետ զրույցում Գոռ Վարդանյանը հայտնեց, որ ունի համապատասխան փաստաթղեր, որոնք ապացուցում են, որ զենք ու ռազմամթերք ձեռք բերելու թույլտվություն ունի ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ Ոստիկանության պետի կողմից.
«Ֆիլմ նկարահանելու կապակցությամբ 2005թ-ին ՀՀ Պաշպանության նախարարությունն ու ԼՂՀ Ոստիկանությունը մեզ տրամադրել է ահռելի քանակի զենք ու ռազմամթերք, հետեւաբար Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում հայտնբերված զենքն ու զինամթեքրը ապօրինի չէր: Երբ դատական գործ հարուցվեց, ինձ մոտ այդ փաստաթղթերը չկային, բայց արդեն նախորդ տարվա դեկտեմբերից փաստաթղթերն ինձ մոտ են, ես ներկայացրել եմ դատարան, սակայն 10-յակից ավելի նիստերին դատախազ Արմեն Փանոսյանը չի ներկայանում, ինչպես եւ այսօր»,- նշեց Գոռ Վարդանյանը՝ հավելելով.
«Հիմա սպասում եմ դատարանի վճռին, ըստ որի կամ պետք է գործը կարճվի, կամ արդարացվի, այլ տարբերակ չկա»:
Ի դեպ՝ Գոռ Վարդանյանը նշեց նաեւ, որ երկար տարիներ տեղյակ չի եղել, թե ինչ զինամթերք է պահում Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, իր խոսքով՝ զինամթերք տրամադրողները պետք է ավելի հետեւողական լինեին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում