Life.panorama.am-ը գրում է. Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում է հայտնվել Նանայի նոր տեսահոլովակի թրելյերը եւ չնայած տեսահոլովակում առկա տեսարանաներից ընդամենը մի քանի վայրկյան է երեւում, այնուամենայնիվ սոցցանցերում արդեն իսկ սկսել են քննարկել Նանայի նոր կերպարը՝ նկատելով, որ երգչուհին այս տեսահոլովակում ցույց է տալիս իր ողջ բարեմասնությունները:
Փորձեցինք կապ հաստատել երգչուհու հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս է Նանան վերաբերվում իրեն ուղղված քննարկումներին, սակայն երգչուհին խիստ նեղսրտած պատասխանեց. «Հիմա շատ եմ վրդովված եւ ոչ մի հարցազրույց չեմ տալիս»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում