▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա հասկանում եմ, որ դա իմ կողմից շատ ճիշտ որոշում էր. Մաշա Մնջոյան

Life.panorama.am-ը գրում է.Երգչուհի Մաշա Մնջոյանն օրերս ներկայացրեց իր «Իմ լուսաբաց» կամ «Song for you» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որը նկարահանվել է Սիդնեյում:

Կայքի հետ զրույցում երգչուհին պատմել է ոչ միայն նոր տեսահոլովակից, այլեւ երգչուհի Սոնայի հետ համատեղ զուգերգի ու առաջիկա ծրագրերի մասին:

««Իմ լուսաբաց» երգը ստեղծելիս սկսեցինք երաժշտությունից: Հեղինակները ես ու Կարեն Անանյանն ենք: Իսկ երբ կար գեղեցիկ երաժշտությունը, պահանջվում էր համապատասխան խոսքեր: Չգիտես ինչու, երբ դեռ չէին գրվել խոսքերը, առանց բառերի ես երգում էի այս երգը ու հասնելով վերջի հատվածին` միշտ ասում էի`  «Singing this song for you»: Ժամանակ անց դիմեցի շատ տաղանդավոր Իննա Մխիթարյանին, ով անգլերենով գրեց շատ գեղեցիկ խոսքեր, բայց թողնելով իմ հորինած մի քանի խոսքը, որն էլ վերջում իր մեջ կրեց ողջ իմաստը: Այդ ընթացքում միաժամանակ երաժշտությունն ուղարկեցի իմ շատ լավ ընկեր Գայանե Ավետիսյանին, ով նույնչափ գեղեցիկ տեքստ գրեց արդեն հայերենով: Արդյունքում եկավ մի պահ, որ չկողմնորոշվեցի, թե որ տարբերակը կարելի է ընտրել` հանդիսատեսիս ներկայացնելու համար, քանի որ երկուսն էլ շատ էի սիրել ու  շատ մոտ էին ինձ: Երկար մտորումներից հետո որոշեցի երկու լեզվով էլ երգել. Հիմա հասկանում եմ, որ դա իմ կողմից շատ ճիշտ որոշում էր»,- երգի ստեղծման մասին խոսելիս` պատմեց Մաշա Մնջոյանը:

«Իմ լուսաբաց» կամ «Song for you» երգի տեսահոլովակը նկարահանվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում.

«Վերջերս, երբ Սիդնեյում էի, մի քանի տեսանյութեր էինք նկարահանել, իսկ երբ երգը արդեն կար, հասկացանք, որ տեսահոլովակը կարելի է հենց այդ կադրերով կազմել` առանց ավելորդությունների: Կարծում եմ` բավականին գեղեցիկ ու հետաքրքիր է ստացվել»,- նշեց երգչուհին:

Անդրադառնալով վերջերս թողարկված Մաշայի ու Սոնայի համատեղ զուգերգին` մեր զրուցակիցը նշեց, որ «Runaway» երգն իրենց համար վաղուց նոր չէր համարվում.

«Իմ ու Սոնայի դուետը վաղուց կար, ուստի մեզ համար այն նոր չէ: Մինչ համացանցում հայտնվելը, այն շատ ենք երգել համերգների ժամանակ, քանի որ վաղուց էինք ձայանգրվել: Համացանցում այն հասանելի չէինք  դարձնում, քանի որ նպատակ ունեինք երգը տեսահոլովակով ներկայացնել, սակայն շատ ձգձգվեց ու որոշեցինք, որ այս անգամ մեր համատեղ զուգերգն առանց տեսահոլովակի հանձնենք մեր հանդիսատեսին: Հույսով եմ, որ ես ու Սոնան ապագայում դեռ շատ զուգերգներ կունենանք ու կհասցնենք դրանք նաեւ տեսահոլովակներով ներկայացնել»,- նշեց Մաշան ու նկատեց.

«Շատ ուրախալի է այն փաստը, որ առանց տեսահոլովակի էլ երգը սիրվեց հանդիսատեսի կողմից, մենք շատ գեղեցիկ խոսքեր ենք լսում մինչ այսօր, իսկ դա ոգեւորոիչ է»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее