▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ «Կույս կանանց միավորում» ...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Եղած հասարակական՝ հիմնականում գրանտակեր կազմակերպությունները քիչ էին, հիմա էլ ստեղծել են «Կույս կանանց միավորում» ՀԿ:

Հետաքրքիր է ի՞նչ նպատակներ է հետապնդում այս կույսերի միավորումը, ի՞նչ խնդիրներ, նպատակներ ունեն…Եվ եթե կույս չլինեն, այդ խնդիրները հնարավոր չի՞ լինի իրագործել…Ի՞նչ են զգում ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերը, երբ համատարած հասանիքներ են…Այդ օրերին միավորման անդամները երթ, նստացույց, պառկացույց, գոռացույց, տոնածառացույց անում են, թե՞ ոչ… Դե իրոք, կույս՝ այն վեհ ու վսեմ է հնչում…

Հետո, հետաքրքիր է կազմակերպության անդամներին ինչպե՞ս են ընտրում, ընդունում, անդամագրում…Հանձնաժողով կա՞, հանձնաժողովին գինեկոլո՞գ է մասնակցում, թե բավարարվում են պոլիկլինիկաների տեղեկանքով…Բա որ կեղծ եղավ, ո՞վ է ստուգում և ինչպե՞ս…Իսկ եթե պարզվի, որ նրանք նախկինում համապատասխան վայրերում ծառայություննե՞ր են մատուցել…Խայտառակ կլինենք, կխախտվի աշխարհի կույսերի միավորման Կոդեքսի հիմնարար սկզբունքները…Ու դա վերջը կլինի…

Լուրջ հարցեր են, շատ լուրջ…Հատկապես, որ  «լուրջ» հարցեր եք քննարկում, շա՜տ «լուրջ»…Ինչպես ձեր ՀԿ-ն ու իր կույս, կուսական անվանումը…Սպանումա, դզողա խոսք չունեմ…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее