▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա բոլորս էլ ինչ-որ չափով տխրել ենք... Դավիթ Աղաջանյան

 

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Դավիթ Աղաջանյանը կայքի հետ զրույցում խոսել է ավարտին մոտեցող «Թաքնված սեր» հեռուստասերիալի եւ առաջիկա անելիքների մասին.

«Այս նախագիծը թողեց հիշողություններ, լիքը հարազատ մարդկանց հետ շփումն ավելի ամրապնդվեց. Հաճելի թիմ, հաճելի անձնակազմ, իսկ ավելի կոնկրետ ընտանիք` սա մեր նախագծի համառոտ բնութագիրն է: Հիմա բոլորս էլ ինչ-որ չափով տխրել ենք, որ ավարտվեց մեզ համար շատ հարազատ հեռուստասերիալը, սակայն դերասանը ամեն դեր կերտելիս պետք է հասկանա, որ մի օր հրաժեշտ է տալու»,- «Թաքնված սեր» հեռուստասերիալի մասին խոսելիս` նշել է Դավիթ Աղաջանյանը:

Վերջինս նկատել է, որ հեռուստասերիալից շատ բան է սովորել.

«Ամեն նախագիծ հմտացնում է դերասանին եւ այս նախագիծն էլ հերթական անգամ տվեց ինձ ստեղծագործելիս բազում նրբություններ իրականացնելու հնարավորություն, իսկ ես սիրում եմ անընդհատ սովորել ու ամեն մի մանրուք քաղել»,- հավելել է դերասանը:

Դավիթի խոսքով` նա արդեն իսկ առաջարկներ ունի, որոնց մասին գերադասել է լռել, մինչեւ դրանց իրականանալը.

«Նոր աշխատանքով ներկայանալս շատ չի ուշանա, ես իմ հեռուստադիտողին շատ սպասեցնել չեմ տա»,- ժպիտով նկատել է մեր զրուցակիցը:

Գալիք տարվա ծրագրերի մասին խոսելիս` Դավիթը շարունակել է.

«Հիմա մի միտք ունեմ, որն արդեն իրականացման ընթացքում է: 2017-ին կցուցադրեմ մի բան, որի մասին հեռուստադիտողի կարծիքն ինձ շատ-շատ է հետաքրքրում»:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее