▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում. Գայանե Բալյանը` ստեղծագործական դադարի և անձնական կյանքի մասին

Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է «Գոյ» փորձարարական թատրոնի դերասանուհի Գայանե Բալյանը, ում հեռուստադիտողը հասցրել է տեսնել մի շարք հեռուսասերիալներում:

««Թաքնված սեր» հեռուստասերիալի ավարտից հետո այժմ վայելում եմ ձմեռային հանգիստս, հատկապես, որ թատրոնում եւս արձակուրդային շրջան է: Դադարի ընթացքում փորձում եմ վերալիցքավորվել, ընթերցել, ֆիլմեր դիտել, ընկերներիս հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, ու այդպիսով պատրաստվել նաեւ հաջորդ աշխատանքին»,- նշեց դերասանուհին` հավելելով, որ այժմ հստակ ծրագրեր դեռ չունի.

«Նախ չեմ սիրում նախապես խոսել ծրագրերիս մասին, ավելի լավ է, երբ հստակ գործերից ես խոսում: Ինչ խոսք, առաջիկայի համար մտքեր կան, բայց ոչ կոնկրետ ծրագրեր: Կարծում եմ` ինձ էլ են պետք այս դադարները, հիմա այլ բաների մասին չեմ էլ մտածում»,- ընդգծեց նա:

Վերհիշելով «Թաքնված սեր» հեռուստասերիալում իր աշխատանքը` Գայանեն նկատեց.

«Կարծում եմ` հաջողված նախագիծ էր: Ինձ հաճելի էր այս թիմի հետ աշխատելը, քանի որ դերասանական կազմը շատ պրոֆեսիոնալ էր: Հատկապես ուրախ եմ, որ խաղացի Նելլի Խերանյանի, Դավիթ Հակոբյանի հետ, նաեւ կրտսեր դերասանուհիներից Մարիամ Ադամյանի, Մուրադ  եւ այլոց հետ, դե իսկ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ու Սոֆյա Պողոսյանի հետ նախկինում էլ առիթ ունեցել եմ աշխատել: Միշտ էլ բարձր կարող ես գնահատել այն աշխատանքը, որը կատարում է պրոֆեսիոնալ թիմը»: Գայանեն այն քիչ դերասանուհիներից է, ում ռեժիսորները վստահում են եւ բացասական, եւ դրական կերպարներ: Մեր նկատառմանը, թե նրան ինչպիսի՞ կերպարներն են ավելի հետաքրքիր մարմնավորել, պատասխանեց.

«Յուրաքանչյուր կերպար էլ իր համն ու հոտը ունի: Բայց եթե խոսքը միայն հեռուստասերիալների մասին է, ապա ավելի հետաքրքիր է, երբ բացասական կերպարով ես հանդես գալիս, քանի որ այդպես կերպարի գույները ավելի շատ են: Եթե դրական հերոսը անընդհատ ներում է, անընդհատ բարի է, ապա բացասականի դեպքում շատ ավելի գունեղ կարող ես դարձնել խաղդ: Հիմա, եթե ուղղակի առաջարկ լինի ընտրելու բացասական, թե դրական կերպար, ինքս կընտրեմ բացասականը, սակայն հաստատ յուրաքանչյուր կերպար ունի իր յուրահատկությունն ու հետաքրքրությունը: Ի դեպ` այս տարբերությունները չկան թատրոնում»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее