Tert.am Life-ը գրում է. Դերասանուհի Յուլյա Ֆինկն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը, ինչի կապակցությամբ ամուսինը` հաղորդավար Արտյոմ Կարապետյանն առաջինն է շնորհավորել կնոջը։ Կայքի հետ զրույցում Յուլյան պատմեց, որ այս տարի տարեդարձը տոնելու է ամուսնու հետ` ռոմանտիկ միջավայրում։
«Մեր ամուսնությունից հետո երբեք երկուսով չենք նշել ծնունդս, միշտ մեծ խնջույքներ ենք կազմակերպել։ Որոշեցինք այս տարի միայն երկուսով լինել։ Ծնունդս նշելու ենք արտերկրում, քանի որ Արտյոմն ինձ ճանապարհորդություն է նվիրել, ամսվա վերջին կմեկնենք հանգստի»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ ճամփորդության ուղղությունը միասին են ընտրել, սակայն առայժմ չի բացահայտի, թե ուր են մեկնում։
Յուլյան այսօր դարձավ 34 տարեկան։ Տարիքը բարձրաձայնել նա չի խուսափում, թեև թվերը, երբեմն, կարող են տխրեցնել նրան։ «Ինչպես յուրաքանչյուր կին, կարծում եմ, նույնիսկ, տղամարդ, որոշակի վախ կա տարիքից, սակայն դա մարդու հոգեվիճակից էլ է կախված։ Ծննդյանս օրն ունենում եմ տխրության րոպեներ, սակայն ես ինձ տրամադրում եմ և դա անցնում է։ Երբ երիտասարդ ու առողջ ես, տարիքին մեծ ուշադրություն չես դարձնում։ Այսօր շատ հեշտ է, գոնե, արտաքնապես հետևել քեզ ու ավելի երիտասարդ երևալ։ Առաջվա ժամանակները չեն, երբ 30 տարեկանում բոլորը «ծյոծյա» էին։ Ես համաձայն եմ, որ կանանց կյանքը 30–ից հետո է սկսվում։ Ավելի կայուն, վստահ, կանացի ու իմաստուն ես դառնում։ Ես հիմա ինձ ավելի լավ ու վստահ եմ զգում, նույնիսկ, արտաքնապես ավելի գոհ եմ ինձանից, քան 24-25 տարեկանում»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ դա նաև մարդու հոգեվիճակից ու կողակցից է գալիս։
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում