Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նկարում պատկերված «տղեն» "Gulf" բենզալցակայանների ցանցի տասովշիկնա, որը երեկվա իմ լայվից հետո ավել-պակաս իմ հասցեին դուրս է տվել, ասել էր, որ գալիս է ինձ տեսնելու, ու որ ասաց՝ իր հեռախոսահամարը կգրի, բայց մինչև հիմա ոչ հեռախոսահամարնա գրել, ոչ էլ եկավ:
Այս հրապարակումը նրա մասինա, որ սրա նմանները համացանցում ավել-պակաս դուրս են տալիս և իրենց լավ «տղա» են զգում, իսկ իրական կյանքում փուչիկ ***ի տղա են:
Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ "Gulf" բենզալցակայանը ՔՊ-ական Խաչատուր Սուքասյանին է պատկանում։ Հիմա արդեն պարզ է, թե ինչպես են նախագծից դուրս ինքնակամ շինություն կառուցել, եթե այս ամենը սովորական քաղաքացի աներ, առաջին իսկ վարկյանին կքանդեին այդ ինքնակամ շինությունը։
Նիկոլ Փաշինյան, սա՞ է ձեր ժողովրդավարությունը, որ ով ինչ ուզի՝ անում է։ Բենզալցակայանների մոնոպոլիա եք ստեղծել՝ 10-ը փակում եք, փոխարենը ձեր սրտի 1000 բենզալցակայան եք բացում։ Գովազդային վահանակները հեռացնում եք և տեղադրում ձեր սրտի գովազդային վահանակները։
Էլ ժողովրդավարությունից չխոսեք, դուք երկիր չեք կառուցում, այլ քանդում և թալանում եք»։
Հավելենք,որ մեկնաբանություններում Արթուր Չախոյանը լուսանկարը է ներկայացրեկլ ու գրել է․ "Gulf"-ը և "Ran Oil"-ը գրանցված են նույն հասցեում, ինչը արդեն իսկ վկայում է, որ "Gulf"-ի սեփականատերը ՔՊ-ական Խաչատուր Սուքասյանն է։
Դիտեք նաև՝