Դերասան Հովիկ Ազոյանը Tete A Tete հաղորդման ժամանակ պատմել է, որ պատերազմից ի վեր մեկուսացել է, տևական ժամանակ դեպրեսիայի մեջ է եղել։ Նա պատմել է, թե ինչու է հիասթափվել իշխանություններից․ «Քաղաքականության մեջ հայտնվեցի 2008 թվականի մարտի 1-ից հետո, երբ քաղաքական հարց լուծելու համար մի խումբ հանցագործներ գնդակահարեցին մարդկանց։ Դա կարմիր գիծ էր և ես հույս ունեի, որ կլինի հեղափոխություն, և այդ արարաքը կդատապարտվի։ 2018-ին բոլորիս հույսերն այնպիսինն էր, որ դրանից հետո մեր սոցիալական, քաղաքական կյանքում կոնտրաստը մեծ կլինի, այնինչ այդքան էլ մեծ չի, հիասթափությունս դա է։ Պարզապես հիասթափվել եմ այսօրվա անփույթ կառավարման ձևից, հիասթափվել եմ, քանի որ կան մարդիկ, ովքեր չեն կրում հեղափոխական արժեքներ, բայց ՔՊ-ում են։ Դրանք միջին և ցարծ օղակների մարդիկ են, ովքեր նաև պետական կառավարման մեջ են։ Նրանք թաքնվում են Նիկոլ Փաշինյանի հետևում և կատարում են իրենց զանցանքներն ու հանցանքները․․․ՔՊ-ն այսօր որդեգրել է ջայլամի քաղաքականություն, այն խնդիրները, որոնք բարձրացնում եմ, պատասխան չեն ստանում, արձագանքում են այն խնդիրներին, որոնց ցանկանում են։ Ինձ անհանգստացնում է ոչ էֆեկտիվ կառավարումը, ֆինանսների վատնումը․․․ Այս իշխանությունը կորցնելու է իր իշխանությունը ներքին սոցիալական խնդիրների պատճառով, բայց չգիտեմ՝ դա երբ է լինելու»,- ասաց Ազոյանը՝ նշելով սակայն, որ սատարում է իշխանություններին արտաքին քաղաքականության համար․ «Կարևոր է, որ այլևս պատերազմ չլինի»,- ասաց դերասանը։ Դիտեք նաև՝ |
«Հիասթափվել եմ․ ՔՊ-ն որդեգրել է «ջայլամի քաղաքականություն»»․ Հովիկ Ազոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Շոու-բիզնես далее

далее

далее

далее

далее

далее

далее