▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիասթափվեցի Հովհաննես Ազոյանից…

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հիշում եմ այն ժամանակ ինչքան էի ազդվել Հովոյի նամակից, որտեղ նա իր կնոջից ներողություն էր խնդրում, ու զղջում էր իր արածների և չարածների համար հիացած էի Հովոյի նրբանկատությամբ: Բայց երեկ մի հարցազրույց կարդացի, որտեղ Հովոն այսքան ամիսներ հետո առաջին անգամ խոսեց իր ամուսնալուծության մասին:

Եթե ասեմ, որ հիասթափվեցի, կնշանակի ոչինչ չասեմ: Հովհաննես ջան, հնարավոր է դու այս ամենը ասելիս քո նախկին կնոջը նկատի չես ունեցել, բայց գիտես, որ մարդիկ սիրում են ամեն խոսք ու բառ հայտնի մարդկանց անձնականին վերագրել: Հավատա, շատ տգեղ է, որ քո այս բառերի ենթատեքստում քո կնոջը տեսնեն:

«Ինձ դուր են գալիս խելացի կանայք: Գեղեցկությունը կարեւոր բաղադրիչ է, բայց չի կարող մոռացնել տալ կնոջ հիմարությունը: Նույնն է, թե գեղեցիկ շշով մատուցվի անհամ գինի: Միեւնույն ժամանակ, հնարավոր է` անշուք շշով այնպիսի գինի մատուցվի, որ չամաչես բացահայտ խմել, կամ այդ կնոջը բացահայտ սիրել… Կնոջ խոսքն է շատ կարեւոր, եւ խոսքերից կարելի է հասկանալ նրա խորությունը: Այդպիսի կանանց հետ սեքսն ավելի հաճելի է, հետաքրքիր եւ երկարատեւ: Անընդհատ նկարվող կինը հիմար կին է, ամեն րոպե հեռախոսի մեջ մտած կինը հիմար ու թմրամոլ կին է, որը  դատարկաբանությամբ է զբաղվում: Իմ հաջորդ կինն այդպիսին չպետք է լինի»:

Կրիծիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее