▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀՇ-ն ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան» դաշինքով

Times.am-ը գրում է. Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչությունն այսօր վերջնական որոշում ընդունեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով: Այդ մասին կայքի հետ զրույցում ասաց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը։

 «Վարչության 12 անդամներից նիստին մասնակցում էին 11-ը և միաձայն որոշում ընդունվեց ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով: Ռեյտինգային կարգով կուսակցությունից իր թեկնածությունը կառաջադրի միայն ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նիստին չէր մասնակցում միայն Ալեքսանդր Արզումանյանը, քանի որ դեռևս 2 օր առաջ մահացել էր Արզումանյանի մայրը:»,-փոխանցեց Կարապետյանը:

Ինչ վերաբերվում է Արզումանյանի դիրքորոշմանը դաշինքին միավորվելու հետ կապված, Կարեն Կարապետյանը խնդրեց այդ հարցով դիմել Ալեքսանդր Արզումանյանին:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее