Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդդիմադիր կուսակցություններին մի մտահոգիչ բան ասեմ։ ՀՀԿ֊ն հասավ մի լուրջ բանի․ ունի վրչո, ում հետ ջահելները սելֆի են անում ու քցում ֆեյս։ Կապ չունի՝ ինչ ջահելներ են, կուսակցական են, անկուսակցական են։ Կապ չունի, թե վրչոն ով ա, ՀՀԿ֊ն ինչ ա։ Կարեւորը՝ ջահել են, սիրուն են ու ժպտում են։ Էսօրվա մարքեթինգային «ֆրեյմվորքում» տենց խորացած հարցերը էդքան էլ կարեւոր չեն։ Ասածս ինչ ա․ վիզ դրեք, ջահելների հետ աշխատեք։
Ընտրակաշառք վերցնողների հոգիներն արդեն կոնկրետ տղերքինն են, դրանք անհույս են։ Իսկ ձեր տխուր, մելանխոլիկ, կաստըմ֊շլվար֊դիլխորդեմք ֆեյսային գովազդների թարգը տվեք։ Ոնց որ սգո պարագաների գովազդ լինի։ Քիչմ ուրախ եղեք»։


