▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն խորհրդի նիստը թաքուն կանի, քաղաքից դուրս, որ չընկնի ընդդիմադիրների շրջափակման մեջ

ՀԺ-ի տեղեկություններով, հանրապետական կուսակցությունը Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած մեծ հանրահավաքից եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի  հայտարարած քայլերից հետո որոշել է ՀՀԿ խորհրդի նիստը թաքուն անցկացնել:

ՀՀԿ գործադիր մարմնի չորեքշաբթի օրը տեղի ունեցած նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ապրիլի 14-ին՝ շաբաթ օրը, տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի հարցը: Նկատենք, որ ՀՀԿ-ն, որպես կանոն, խորհրդի նիստ հրավիրում է՝ ԳՄ նիստում արդեն կայացված որոշման մասին խորհրդի ընդլայնված կազմին տեղյակ պահելու համար: Հասկանալի է, որ չորեքշաբթի օրը ՀՀԿ ԳՄ-ում վարչապետի թեկնածուի անունն արդեն հնչել է, պարզապես այդ մասին դեռ չհայտարարվեց: Իշխանության վերին օղակներում թերեւս որոշել են տեսնել՝ ինչքան մարդ կհավաքվի Ազատության հրապարակում եւ ինչ գործընթացներ կծավալի Փաշինյանի սկսած շարժումը ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման 3-րդ ժամկետի:

Եւ ահա, գնահատելով իրավիճակը, ՀՀԿ-ականները որոշել են նիստը մայրաքաղաքից դուրս անել, որպեսզի չընկնեն ընդդիմադիրների շրջափակման մեջ: Կայքին հայտնի դարձավ, որ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի է ունենալու Ծաղկաձորում: Ավելին, երբ կայքի թղթակիցը, որպես ՀՀ շարքային քաղաքացի, զանգեց Ծաղկաձորի էլիտար հյուրանոցներ՝ տեղ ամրագրելու, Գոլդեն փելես հյուրանոցից հայտնեցին, որ իրենց մոտ ապրիլի 14-ին խիստ կարեւոր փակ միջոցառում է տեղի ունելու եւ այդ օրը հնարավոր չէ մուտք գործել հյուրանոց:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее