▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն կպարտվի՞ Սյունիքի մարզում

 

 

 

 

 

 

Սյունիքում նախընտրական գործընթացը նախկինի պես չէ: Առայժմ մարզում ակտիվ են հանրապետականները ոչ թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներգործության հետևանքով, այլ որ այս մարզում հանրապետականների կողմից առաջադրված նոր թեկնածուները «լիսկայական» չեն: Առավելապես ակտիվ է Գորիս քաղաքը, որտեղ քաղաքացիները համախմբվել են գործարար Գ. Առուշանյանի շուրջ: Նրան են միացել Սուրիկ Խաչատրյանից տուժած շատ մարդիկ: Այս երևույթը դուր չի գալիս «գահազուրկ ցարին», որը մարտի 6-ին կազմակերպել է հանրապետականների ժողով, որին մասնակցել են քիչ թվով մարդիկ: Նույն ժամանակ իր քարոզարշավն է մեկնարկել ՀՀԿ-ից առաջադրված Առուշ Առուշանյանը, ում այս քաղաքում համակրում են հատկապես Սուրիկ Խաչատրյանին հակառակվելու և չենթարկվելու համար:

Մեզ հասած տեղեկություններով` Սուրիկ Խաչատրյանը այժմ փորձում է վերևներին ապացուցել, որ առանց իրեն հանրապետականները չեն կարող այս տարածքում հաջողություններ ունենալ: Խոսակցություններ կան, որ Ս. Խաչատրյանը իր լծակները կօգտագործի երկու ուղղությամբ՝ կուսակցական ձայները կնվիրի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և Ս. Օհանյանին, իսկ անհատական ձայները կնվիրի Աշոտ Արսենյանին՝ որպես ապացույց այն բանի, որ ինքն է այս մարզի «ասողը»: Շատ հիմնարկներ դեռևս գտնվում են Ս. Խաչատրյանի անմիջական հսկողության տակ: Գաղտնի հանդիպումները, հորդորները, որ «ցարը» շուտով կվերադառնա իր իշխանության, իրականում օգնում են Հայաստանում ամենաթանկարժեք տունը ունեցող այս մարդուն: Իր կողմնակիցները վախվորած են, ծպտված, արտաքուստ ցույց են տալիս, որ այլևս կախում չունեն նախկին մարզպետից, բայց երբեմն անկեղծանում են՝ ասելով, որ իրենք պարտական են Ս. Խաչատրյանին, որ նա նորից է վերադառնալու, որ այս անգամ դատաստանը նրան դավաճանածների նկատմամբ ավելի ուժգին է լինելու:  Երկփեղկված հանրապետականների ձախ թևը փորձում է նույնիսկ խաղալ մի քանի դաշտում: Արտաքուստ ցույց են տալիս, որ համակրում են նոր թեկնածներին, քծնում են նրանց, բայց իրենց նեղ շրջապատում հավատարիմ են Սուրիկ Խաչատրյանին: Գյուղական համայնքների, կրթական հաստատությունների, մանկապարտեզների մեծ մասը, Երկրապահների միությունը և այլն իսկապես Սուրիկ Խաչատրյանի անմիջական հսկողության տակ են:  

Սյունիքում, ըստ Սուրիկ Խաչատրյանի ընտրական խաղի, հաշիվը կբացվի այսպես. ՀՀԿ-ն պիտի պարտվի, իսկ Ա. Արսենյանը կդառնա պատգամավոր՝ ապացույց այն բանի, որ Սյունիքում ավատատիրությունը դեռ իր ձեռքում է: Հիմա տապալված «ցարը» ամեն գնով այս ծանր գործը պետք է գլուխ ների այս անգամ ոչ թե իր ակտիվ մասնակցությամբ, այլ իրեն հավատարմության երդում տված, իրենից գործ ստացած և իրենից ավելի վտանգավոր դարձած «լիսկայականներով»:

Հեղինակ` Ա. Մաթևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее