▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ի համար հանցագործությունը կուսակցական պատկանելիություն չունի

 Արմավիրի մարզում այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցած միջադեպը Հայաստանի հանրապետական կուսակցությունը դատապարտում է: Այս մասին Asekose.am հետ զրույցում ասաց ՀՀ Աժ փոխնախագահ  Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով այսօր Ջրառատում տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով մեկ հոգի դանակահարվել, իսկ մյուսը հրազենային վիրավորում ստացել:

«Հայաստանի հանրապետական կուսակցության համար հանցագործությունը կուսակցական պատկանելիություն չունի: Որեւէ մեկն իրեն չի կարող օրենքից վեր դասել՝ անկախ նրանից, թե Շարմազանովն ՝, Շարմազանովի եղբայրն է, թե մեկ այլ մարդ: Այստեղ որեւէ վերաբերմունք ինչ-որ մեկի վերաբերյալ չի կարող լինել: Ավելին, հանրապետականները ավելի զսպված պետք է լինեն, ավելի պատասխանատու լինեն: Եվս մեկ անգամ կրկնում եմ քանի դեռ ոստիկանությունը, դատախազությունն իրավապահ մարմինները իրավական գնահատական չեն տվել, բոլոր գործընկերներին խնդրում եմ զերծ մնալ  քաղաքական գնահատականներից եւ դրանք ՀՀԿ-ի հետ կապելուց: Միգուցե քաղաքական միջադեպ, միգուցե կենցաղային միջադեպ է եղել, հետաքննությունը կպարզի, բայց մեր քաղաքական գնահատականը հետեւյալն է՝ ցանկացած օրենքի խախտում, ցանկացած նման դեպք դատապարտելի է, իսկ կրկնակի դատապարտելի է, եթե դա կապ ունի քաղաքական գործընթացների հետ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее