▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական պարտված թեկնածուն գյուղի մանկապարտեզ է փակել, լուսավորությունը՝ անջատել

 

armtimes.com-ը գրում է. Արմավիրի մարզի Արագած գյուղում հետընտրականիրավիճակը, մեղմ ասած, անմխիթար է: Խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ ընտրություններից հետո ԱԺ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու Հրանտ Գրիգորյանի որոշմամբ փակվել է գյուղի մանկապարտեզը, անջատվել է փողոցների լուսավորությունը:

Նշենք, որ Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից միայն Սեյրան Սարոյանն ու Նահապետ Գեւորգյանն են կարողացել այնքան ձայն ստանալ, որ պատգամավորական մանդատ ունենան: Նրանց հետ միասին ընտրապայքարի մեջ մտած Հրանտ Գրիգորյանը, որը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդին է, Արագած գյուղում երկու տեղամասի արդյունքներով (15/46 եւ 15/47 ընտրատեղամասեր) ստացել է ընդամենը 203 ձայն, մինչդեռ ընտրությանը մասնակցել է 1109 ընտրող:

Այցելելով Արագած գյուղ համոզվեցինք, որ մանկապարտեզն իսկապես փակ է: Համայնքի ղեկավար Աշոտ Կամավոսյանը չհերքեց ե´ւ մանկապարտեզի, ե´ւ փողոցային լուսավորության խնդիրները, սակայն այլ դրդապատճառներ ներկայացրեց: «Մանկապարտեզը փակվել է ամսի 1-ով (ապրիլի, հեղ.), քանի որ ունենք պարտքեր անցած տարված կարկտահարության հետ կապված: Ամբողջ տարին ոչ մի կոպեկ գումար չի հավաքվել: Ամսի մեկով գումար չլինելու պատճառով փակվել է, ինձ թվում է մայիսի 1-ից կաշխատի»,- ասաց Աշոտ Կամավոսյանը՝ նշելով, որ մանկապարտեզի սաների թիվը հասնում է մինչեւ 100-ի, իսկ աշխատակիցները՝ մոտ 12 հոգի են, որոնց աշխատավարձերը մոտ 1.7 միլիոն դրամ է կազմում՝ յուրաքանչյուր ամսվա համար:

Դիտարկմանը, որ մեր ստացած ահազանգի համաձայն՝ մանկապարտեզը փակվել է Հրանտ Գրիգորյանի պարտության հետեւանքով, Արագած համայնքի ղեկավարն այսպես արձագանքեց. «Չէ, նորմալ ընտրություն է եղել, ազատ, արդար: Ո՞վ ասեց պարտվել է, մեր մոտ ամենաշատ ձայնն ինքն է հավաքել: Չի կարող մի հոգի լինել, որ ասի՝ ես ասել եմ՝ սրան ձայն տվեք, նրան ձայն տվեք, չի եղել այդպիսի բան, բոլորին կարող եք հարցնել դա»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее