▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ԶՈւ-երում ոչ մի մահ չկա, որ թաքցրած է. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««Գրդոնչիների» հերթական մանիպուլյացիան։ Մարդկանց զգացմունքների հետ մի խաղացեք, ես անձամբ ձեզ բազմիցս ապացուցել եմ, որ դուք իրավիճակին երբեք չեք տիրապետել։ Ինչ, որ կտորներ պոկելով իրականությունից ճշմարտաության տեղ մի մատուցեք։ ՀՀ ԶՈւ երում ոչ մի մահ չկա, որ թաքցրած է։ Նախ դա մեր գործելաոճը չի, երկրորդ դա անհնար է և երրորդ. եթե դուք նման մի դեպք գտնեիք, ապա ձեր հիսթերիան հիմա հասել էր մինչև Մարս։ Ամեն տարի նույնն եք անում։ Զորացրված զինծառայողի մահը տանը գրանցում եք բանակի մահ ու այն էլ թաքցրած։ Տանը ինֆարկտից մահացածին հաշվում եք թաքցրած մահ և այսպես շարունակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее