▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների ՌԴ տարածքում վարել տրանսպորտային միջոցներ

Անհրաժեշտ տեղեկատվություն

1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված

«Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի 

Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում) բոլոր երկրներում: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնության տարածքում վարել տրանսպորտային միջոցներ ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային, այնպես էլ միջազգային (ազգայինի հետ միասին) վարորդական վկայականներով:

Իսկ ինչ վերաբերում է որևէ երկրի տարածքում անմիջականորեն

տրանսպորտային միջոց վարելու հետ կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեության իրականացմանը (օրինակ՝ տաքսու կամ երթուղային ավտոբուսի վարորդ կամ առաքիչ աշխատելը), ապա այդ

դեպքում վարորդական վկայականի կիրառության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ:

Ճանապարհային ոստիկանություն

Աշոտ Ահարոնյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее