▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ քաղաքացիները, ադրբեջանցիներին որոշակի գումար վճարելով, կարող են անցնել այդ ճանապարհով». ԱԽ քարտուղար

«Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, ու մենք ելնում ենք այդ տրամաբանությունից. սահմանագծման ու սահմանազատման գործընթաց չենք անցել, բայց մոտավոր պատկերացումն ունենք այդ սահմանի վերաբերյալ, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է ու դրա հիման վրա պատկերացնում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, որի, առավել հստակեցման համար, առաջարկել ենք սահմանագծման ու սահմանազատման գործընթաց»,-

http://asekose.am/filemanager/uploads/armen_grigoryan.jpg

 

 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանական մաքսակետի տեղադրման հարցին, ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով. «Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց Հայաստանն Ադրբեջանի հետ անցել է 1920-ականներին»:

«Այս պահին Ադրբեջանը ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները, վճարելով դրանք, կարող են անցնել: Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Տաթև, ապա քաղաքացիների համար ավելի հարմար է դա»,- եզրափակեl է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее