Թրաֆիքինգի զոհերի թիվը զգալիորեն կրճատվել է: Եթե 90-ականների կեսերին մեկ քրեական գործով կարող էր անցնել մինչև 200 հոգի, այսօր վիճակագրությունը անհամեմատ փոխվել է։ Տարեկան միջին թվաբանությունը մոտեցել է 15 դեպքի և քրեական գործով անցնում է 1 կամ 2 հոգի։
Անցած տարի արձանագրվել է թրաֆիքինգի 10 դեպք, որից 7-ը աշխատանքային, 3-ը սեռական շահագործման դեպքեր են։ Սեռական շահագործման դեպքերից մեկն էլ Հայաստանում է կատարվել, մյուսը երկուսը՝ Թուրքիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Աշխատանքային շահագործման դեպքերից 1-ը Թուրքիայում, 6-ը՝ ՌԴ-ում։
Վերջին շրջանում օրինակ՝ Թբիլիսիում գտնվող ՀՀ քաղաքացու են կարողացել վերադարձնել, ով երկար տարիներ աշխատանքային շահագործման է ենթարկվել։
-Շատ դաժան, ստրկական աշխատանք է կատարել Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը՝ հավելելով, որ կարողացել են Հայստան տեղափոխել նաև ՌԴ-ում աշխատանքային շահագործման ենթարկվող ՀՀ այլ քաղաքացիների ևս։
-Մեծ ընտանիք էր, 3 երեխա ունեին,-նշեց նա։
Նկատենք, որ մասնագետների փոխանցմամբ՝ աշխատանքային շահագործման դեպքեր նաև ՀՀ-ում են կատարվել։ Մարդուն նաև մուրացկանության մեջ են ներգրավվել։ Թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրում նրանց հիմնականում «լավ աշխատանքի» տեղն ասում են հարևաններն ու բարեկամները։ Նրանք հորդորում են՝ իմանալ իրավունքները, կարդալ պայմանագիրը, չոգևորվել բարձր աշխատավարձի չափից։
Անի Կարապետյան


