▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՊՆ դիրքերից մեկում կրակոց է հնչել, զինծառայողներից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ

ՀՀ ՊՆ դիրքերից մեկում կրակոց է հնչել, զինծառայողներից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ

«Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։ Զինծառայողը Արարատի մարզից է։

***

Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության․ «Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Asekose.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

***

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը). Asekose.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ 

Կատարվում է նախաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее