▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը»․ Էդուարդ Աղաջանյան

«Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կոնտեքստում մշտապես եղել է այն, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների սկիզբ դնել՝ առանց որևէ նախապայմանների՝ թե՛ մեր, թե՛ Թուրքիայի կողմից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

http://asekose.am/filemanager/uploads/Eduard_axajanyan.jpg

Հարցին, թե արդյոք սրանով Ցեղասպանության և Արցախի հարցը փակված է լինելու, Աղաջանյանը պատասխանեց․ «Հայկական կողմը որևէ բանից չի հրաժարվում․ խոսքը գնում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին սկիզբ դնելու մասին։ Սա որևէ կերպ չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային և պետական շահերից։ Ընդհակառակը, մենք համոզված ենք, որ Հայաստանի պետական շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը՝ տարբեր պատճառներով, որոնք կարող եմ թվել, բայց, ցավոք, այս ժամանակահատվածը մեզ չի հերիքի»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее