Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված օրտարերկրյա դեսպանների հետ։
«Հանդիպմանը վարչապետը տեղեկացրեց իրավիճակի մասին, տվեց իր գնահատականները: Իր երախտագիտությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահներին, հատկապես ՌԴ նախագահին՝ կրակի դադարեցման նպատակով գործադրած ջանքերի համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանի հավաստմամբ՝ ռուսական կողմն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որ գործի հրադադարի ռեժիմը։ Հարցին, թե Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի ՌԴ-ը, Կոպիրկինը պատասխանել է․
«Ռուսաստանի դիրքորոշումն այնպիսին է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն։ Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան և բովանդակային բանակցություններ անցկացնել այն ձևաչափով, որն այսօր գործում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Ահա սա է Ռուսաստանի դիրքորոշումը»։
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ