▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ում մի բան կա, որը պետք է շտապ ազգայնացնել՝ վարչապետի աթոռը». Հայկ Մամիջանյան

Վերջին տարիներին էլեկտրաէներգիան թանկացել է 4.8 դրամով, որի մեջ ՀԷՑ–ի մասնաբաժինը, մեղքը 0 է, ԱԺ–ում հայտարարեց Հայկ Մամիջանյանը։

«Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ ՀԷՑ–ի նման կառույցներն ազգայնացվում են։ Անխտիր բոլոր այդ տեղերում թանկացումներ են եղել»,–արձանագրեց «Պատիվ ունեմ»-ի ղեկավարը։

Իր ելույթի վերջում ընդդիմադիր պատգամավորը 2 միտք ասաց. սիրելի քաղաքացիներ, նույնիսկ «Ֆեյսբուքը» համարում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի լինելու օգտատեր ու բլոկում է նրա գրածները, իսկ մենք նրան հանդուրժում ենք ՀՀ վարչապետի պաշտոնին։ Միտք 2–րդ` լավ հիշեք` ՀՀ–ում կա մի բան, որ շտապ պետք է ազգայնացվի, դա ՀՀ վարչապետի աթոռն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее