▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում բնակչության թիվը շարունակում է նվազել

ՀՀ-ում բնակչության թիվը շարունակում է նվազել: Մշտական բնակչության թվաքականը հուլիսի մեկի դրությամբ կազմել է 2 979 900, որը հունվարի համեմատ 6200-ով նվազել է. այսօր հրավիրված ասուլիսին ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշները՝ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Կարինե Կույումջյանը նշեց, որ գնալով մահացության թվերը աճում են, ծնելիությունը նվազում է, իսկ միգրացիայի մնացորդը՝ մեծանում է: Ըստ նրա՝ միգրացիայի մնացորդը կազմել է 8 700 մարդ, այսինքն՝ այսքան քաղաքացիներ առաջին կիսամյակում ՀՀ-ից մեկնել և չեն վերադարձել: Նրանցից 1440-ը հաշվառումից դուրս են եկել: Ծնունդների և մահերի տարբերությունը, որը ներկայացնում է բնական հավելաճը, նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2 460 դեպքով:

Հունվար-հունիսին ծնունդների թիվը կազմել է 17 169 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 7%-ով նվազել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее