«Դուք գիտեք, որ այսպիսի հարցերն ունեն հանրային զգայունություն եւ այդ զգայունության հետ բոլորովին վերջերս առնչվեցի մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում»:
Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով քննիչների, դատախազների ու դատավորների թոշակները բարձրացնելու վերաբերյալ իրենց որոշմանը:
«Հանդիպման մասնակիցներից մեկը էսպիսի արձանագրում արեց, ասաց. «Էս երկրում արդարություն չկա, արդարադատություն չկա, արդարադատության համակարգ չկա, իսկ դուք բռնում եք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում: Սա շատ կարևոր արձանագրում էր, ես ասացի, որ հենց ձեր նշած պատճառով է, որ մենք այդ քայլերը ձեռնարկում ենք, որովհետև մենք խնդիր ենք դրել ինստիտուտցիոնալ կայացում տեղի ունենա, որովհետև, երբ մենք դատավորների, դատախազների ու քննիչների համար սոցիալական երաշխիքների համակարգ ենք ստեղծում, մենք այդ համակարգը ինչքան իրանց համար ենք ստեղծում, այնքան էլ ձեզ համար ենք ստեղծում. մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին: Սա ուղիղ ազդեցություն ունի ոչ միայն թոշակի անցած, այլեւ այսօր գործող քննիչների, դատավորների, դատախազների վրա, որովհետեւ նաեւ իրենք ամեն օր վաղվա օրվա մասին էլ են մտոծում: Եթե կան որոշակի սոցիալական երաշխիքներ, դա չի կարող չազդել իրենց աշխատանքի որակի ու արդարադատության համակարգի որակի վրա», - հայտարարեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Դիտեք նաև՝