▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին, որ վերջիններիս ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ ներքաշելու փորձեր են արվում: Այս ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ, որոնց ԱՄՆ-ում բնակվող մի ոմն անձնավորություն խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր:

Հարկ է նշել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փախստականներին ճամփորդական փաստաթղթեր առհասարակ չի տրամադրում: Այս խաբեության հեղինակները կարող են տրամադրել փաստաթղթեր, որոնք արտաքուստ շատ նման են պաշտոնական փաստաթղթերի, սակայն դրանք կեղծ են:

Միացյալ Նահանգներ տեղափոխվելու մտադրություն ունեցողներին կոչ ենք անում զգույշ լինել նման կեղծարարներից:

Խաբեության հնարավոր զոհերին առաջարկում ենք դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին: Բացի այդ, խաբեության հետ կապված կասկածների  մասին կարող եք հաղորդում ներկայացնել ԱՄՆ դեսպանությանը՝ գրելով էլ. փոստի YerevanFraud@state.govհասցեով: Հայերենով լրացուցիչ տեղեկությունների և  փախստականների պաշտպանության կամ փաստաթղթերի հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումների համար կարող եք դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակ. ընդունելության ժամերը՝ 15:00-17:00 երկուշաբթի և հինգշաբթի օրերին, հասցեն՝ ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: Նաև կարող եք զանգել  37410 56 47 71 հեռախոսահամարով կամ գրել էլ. փոստի armye@unhcr.org հասցեով:

ԱՄՆ ներգաղթելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք օգտվել տեղեկատվության հետևյալ աղբյուրներից.

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության կայք

ԱՄՆ պետքարտուղարության Հյուպատոսական ծառայությունների բյուրո

Փախստականների ընդունման ԱՄՆ ծրագիր

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее