ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը արձագանքել է փաստաբան Լուսինե Սահակյանի գրառման հիման վրա լրատվամիջոցների հրապարակումներին:
Հիշեցնենք, որ ըստ Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան գրառման՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը՝ Կարեն Գասպարյանը, օրեր առաջ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ:
ԱՆ ՔԿՎ-ն հերքում է այս տեղեկությունը՝ հայտնելով.
«Այսօր փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Հետաքրքիր է, թե ի՞նչ գործ կարող է ունենալ հանցավոր համագործակցության ղեկավար Վահագն Աբգարյանի մտերիմ, նույն ինքը ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբայր` Կարեն Գասպարյանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»: Փաստաբանի գրառմանն անդրադարձել են նաեւ զանգվածային մի քանի լրատվամիջոցներ:
Վերոգրյալի կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ Ձեր կողմից նշված անձը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ չի այցելել»:
Աղբյուր՝ armtimes.com


