▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախկին վարչապետը` Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ իր գրառմանն արձագանքողներին

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին գրառումս լայն արձագանք ստացավ, կրքեր բորբոքվեցին, անգամ հայտնվեցին ինձ "կեղեքիչների" շարքին դասողները))) Չիմացությունից ու անտեղյակությունից է, ոչինչ: Քանի որ էջս ծանրաբեռնվեց, առանձին մանրամասնեմ ասածս.
1) Հենրիկ Մխիթարյանը լավագույն հայերից է՝ իր աշխատասիրությամբ, տաղանդով ու արժանապատվությամբ բոլորիս համար կարող է օրինակ ծառայել: Ես նրա՝ ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլ անձի երկրպագուն եմ:
2) Հենրիկը՝ իր վերջին շրջանի փառահեղ խաղով հայտնվել է անգլիական մամուլի կիզակետում՝ այն մամուլի, որը մշտապես, անգամ պատմականորեն եղել է և կա ադրբեջանամետ;
3) Հայաստանը՝ որպես անտեր ու թշվառ երկիր ներկայացնելը Ադրբեջանի պետական քարոզչության բաղկացուցիչն է: BBC-ն տվյալ դեպքում, օգտագործելով Հենրիկի ասածը հերթական անգամ ծառայեցրել է առիթը Ադրբեջանի շահերը սպասարկելու համար;
4) Մենք՝ հատկապես հաջողության հասած հայերս, պիտի զգույշ լինենք և թույլ չտանք որ մեր բառերը կամ մտքերը երբևիցե օգտագործվեն մեր երկրի շահերին հակառակ;
5) Իսկ իրական թշվառությունը, որը իսկապես կա՝ ինչպես և ղարաբաղյան պատերազմի դեպքում՝ ՄԵՐ պատերազմն է, ՄԵՐ կռիվն է որ պիտի տանք ու հաղթենք, ու BBC-ներին պետք չէ դրան խառնել: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, հանգիստ կացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее