▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի 27-ամյա տղան ներկայացել է Ոստիկանություն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝հոկտեմբերի 10-ին, Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Մասիսի Ոստիկանություն է ներկայացել Արարատի մարզի Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի 20 տան բնակիչ՝ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, 27-ամյա Արմեն Գրիգորի Գրիգորյանը։

Վերջինս կասկածվում է հոկտեմբերի 9-ին Արարատի մարզի բնակիչ՝ 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանին սպանության սպառնալիքներ տալու մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գրիգորյանը, ով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ, ժողովրդին հայտնի Գոքորի տղան է, Ոստիկանությունում հայտնել է, որ ինքը սպանության սպառնալիքներ չի տվել, այլ միայն որս անելու նպատակով կրակոցներ է արձակել։

Գոքորի տղա, «Հրաշք այգու» տնօրենը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее