▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ն պակիստանցիների, սոմալցիների, իսկ շատ շուտով ադրբեջանցիների խառնարան է դառնալու». Անուշ Սեդրակյան

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր ջում գրել է.

«Ռիլեքս
Ռուսները չեն գալու։
Ու հարցը էստեղ իմ աշխարհաքաղաքական նախասիրությունները չեն։
Հարցն ավելի գլոբալ ա։
Թրամփ-Ալիև ու էն մարդամեկը հանդիպումից հետո գալիս է ռուս-ամերիկյան մեկնարկը, ու դուք հասկանում եք չէ, որ էստեղ բանավեճ չկա, կա վավերականացում բազմաթիվ ճյուղավորված թաքուն պայմանավորվածությունների կնքում։
Ռուսները սկսեցին Կովկասի հանձնման գործընթացն Արցախով, թեպետ վստահ եմ, իրոք համոզված էին, որ էդ պուճուր հանձնումով լիքը շահած ունեն։
1. Թուրքիայի աջակցություն Ուկրաինայի հարցում` զենքով և փողով։
2. Ադրբեջանի հպատակություն Արցախի դիմաց։ Իրականում ռուսներին սխալ էին զեկուցել, ինչպես Սերժին, Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և տարբեր մանր իշխանիկներին։
Ամերիկան Ռուսաստանին տալու ա էնքան, որ չփլուզվի և սեղմելու ա էնքան, որ տնտեսապես էլ երբեք ոտքի չկանգնի ու մնա Արևմուտքի հումքային դոնոր։ Իհարկե, Պուտինը դա կներկայացնի իբրև հաղթանակ, ինչպես Նիկոլն ա էս թուղթը ներկայացնում (նույն շկոլան ա, դառլինգներ)
Բա ինչ անել։
Եթե դուք ռուսական վարձու ինֆլուենսեր եք, քիչ կոտորեք ձեզ։
Էս ազատ պրոպագանդայի դարում ձեր ջանքերը խնդալու են, խնդալու։
Ինչ խնդիր եմ ես տեսնում։
Արևմուտքի հետ ներկա թրենդների համագործակցության կոնտեքստում երեք գլոբալ հոսք կա, որին հակադրվում ա ներկայիս իշխանությունը (զարմանալու չի, հեչ զարմանալու չի)։
Քրիստոնեական խաղաքարտը։ Ռադիկալ իսլամիզմը լուրջ սպառնալիք է աշխարհի համար և քրիստոնեականան խոսույթի արմատավորումը շատ շահեկան կլիներ: Փոխարենը շինծու գործերով եկեղեցականներ են բռնում, ծաղրանքի և կտտանքների են ենթարկում եկեղեցին։ Որ հանկարծ բեկում չլինի, որ արևմտյան թրենդի մեջ ՀՀ-ն չհայտնվի
Երկրորդ` Էթնիկ խաղաքարտը Հայկականությունը իբրև դարպաս և ապագա պայքարի ռեզերվ: Արդյունքում, մեր կինդեռ սյուրպրիզների ջանքերով ՀՀ-ն պակիստանցիների, սոմալցիների, իսկ շատ շուտով ադրբեջանցիների խառնարան է դառնալու։
Դեմ եմ ես արդյոք ազգերի բարեկամությանը։
Երբեք։ Բայց շատ եմ ուզում, որ այդ բարեկամությունը իմ երկրի գոյության տակ դրած ռումբի տեսք չունենա։
3. Չինաստան-Հնդկաստան-Իրան եռյակը

Ինչ կապ ունեն այս երեքը մեր հետ։ Այն կապն ունեն, որ ամերիկյան ուժի պարադիգմայում կենսունակ տեղավորվելու համար այդ եռյակը հանձնելու է ամեն ինչ, մենք էլ պիտի սովորենք ճիշտ ժամանակին հանձնել մեր սուտի դաշնակիցներին հողերի փոխարեն:
Բայց դա հնարավոր է միայն էն ժամանակ, երբ ոմանց դանգլա գլուխներում տեղավորվի` ռուսները չեն գալու։ Ձեր խաղաքարտը չի խաղալու։ Ի վերջո. դուք ռուսին եք ուզում, թե ձեր պետությունը, չեմ հասկանում։
Ռուս-թուրքական էս սիրային եռանկյունուց դուրս գալու համար գոնե մի հատիկ քաղաքական առաքյալ է պետք։ Ցավոք շուրջբոլորն առաքիչներ են միայն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее