▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ իշխանությունները սուտ սիգնալներ են ուղարկում ԱՄՆ Վարդան Ղուկասյանին անազատության մեջ պահելու համար»․ Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք գործ ունենք ՀՀ իշխանությունների կողմից հրահրված քաղաքական հալածանքի հետ, որի պատճառն է մարդկանց առաջնորդելու, նրանց պայքարի մղելու Վարդան Ղուկասյանի բնածին տաղանդը։ Քանի դեռ Վարդան Ղուկասյանն անազատության մեջ է, Նիկոլ Փաշինյանը կարող է հեգնանքով կոչ անել ընդդիմադիրներին իր դեմ փողոց հանել զանգվածներին և հեղափոխություն անել` իմանալով, որ նրանք ի զորու չեն դա անել` ամուլ են և ապիկար։
Որպեսզի Վարդան Ղուկասյանին պահեն անազատության մեջ, ՀՀ իշխանությունները չեն խորշում ամերիկացիներին ապատեղեկատվություն հաղորդելուց, սուտ սիգնալներ ուղարկելու անազնիվ վարվելակերպից, փորձելով Վարդանին վերագրել մեր տարածաշրջանում ԱՄՆ կողմից խրախուսվող խաղաղության գործընթացը տապալելու և նոր պատերազմ հրահրելու մտադրություններ։ ԴՕԿ կուսակցության և ԱՄՆ֊ում բնակվող մեր հայրենակիցների առաջնահերթ խնդիրն է բացահայտել և հերքել այդ սադրիչ ապատեղեկատվությունը` ճիշտ կողմնորոշել ԱՄՆ իշխանություններին. Դրանից կախված կլինի Վարդան Ղուկասյանի ազատության մեջ ժամ շուտ հայտնվելու հնարավորությունը»։

Դիտեք նաև՝

***

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее