▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ դիվանագիտական տապալումը. ՄԽ համանախագահները «ձերբակալված անձինք» են անվանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին

Հայաստանի դիվանագիտական տապալումը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ձերբակալված անձինք» են անվանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին:

Այս մասին գրում է Mediaport տելեգրամ-ալիքն ու նշում, որ այսօր նույն ձևակերպումը կրկնել է Երևանում գտնվող ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երեկ էլ ՄԽ համանախագահներն էին հայտարարություն տարածել՝ ողջունելով «Ադրբեջանի կողմից ձերբակալված» 3 հայերի ազատ արձակումը:

Նշենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարում է, թե իբր գերության մեջ գտնվող հայերը «ռազմական հանցագործ» են, այլ ոչ թե գերիներ և պետք է դատապարտվեն: Իսկ համանախագահների նման ձևակերպումը իրականությունը աղավավելու՝ թշնամու դիվանագիտական աշխատանքի արդյունավետության ու հայկական դիվանագիտության տապալման վկայությունն է:

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее