Չափազանց կարևոր և պատասխանատու այս ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական լարված միջավայր է , Հայաստանի Հանրապետության անունից բանակցությունները ԱՄՆ պաշտոնյաների հետ իրականացնում է միայն Լիլիթ Մակունցը՝ առանց ԱԳՆ-ի որևէ մասնակցության։
Այս մասին Asekose.am-ին հայտնել են ԱԳՆ աղբյուրները։
Նույն աղբյուրների պնդմամբ, երբ Հայաստան էր այցելել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ, առհասարակ որևէ հարց դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ չի քննարկվել։
Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպման ժամանակ ՝ հենց վարչապետի պաշտոնակատարն է նախաձեռնել այդ հարցի քննարկումը, սակայն որևէ կերպ այն նախօրոք չքննարկելով ԱԳՆ-ի հետ։
Հատկանշական է, որ Փաշինյանը պնդում էր, որ այդ մասին հրապարակված փաստաթուղթը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից, սակայն ԱԳՆ աղմկահարույց հայտարարությունից հետո այլևս այդ հարցի վերաբերյալ որևէ արտահայտություն կամ դիրքորոշում չի հայտնել , քանի որ, ինչպես նշում էին ԱԳՆ աղբյուրները, այն որևէ կերպ՝ այն էլ 100 տոկոսով չէր բխում է ՀՀ։
Հավելենք, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:
Այս մասին այսօր հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: