Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Պարսիկները մեր հագով տուրիստներ չեն:
Մենք էն երկիրն ենք, որ ստեղ մենակ պետք է ԱՄՆ-ից, Գերմանիայից , Շվեդիայից, Անդորրայից, Ավստրիայից և Ավստրալիայից , լավ վերջին տարբերակում գոնե ՌԴ-ից ու Թուրքիայից տուրիստներ գան , բայց ոչ երբեք Պարսկաստանից: Հասկանում ե՞ք, մենք ամեն ամառ լացակումած ու նախանձ հայացքով նայում ենք մեր հարևան վրացիներին , որ նրանց երկիր այդքան տուրիստ է գնում , բայց մենք մեր երկիր եկող տուրիստների համար հատուկ կոնտրոլ ունենք: Նրանք պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտների, մինիմում երկու հատ բարձրագույն ավարտած լինեն , քֆուր չտան / աշխարհում հաստատ առաջին քֆուր տվողը հայա եղել / , գիշերային թիթեռնիկների հետ ժամանակ չանցկացնեն և այլն: Բա որ վրացիների տեղը լինենք ի՞նչ կանենք, իրանց մոտ բացի պարսիկներից նաև արաբ շեյխերը ու երկրի բնակչության վրա գտնվող տարատեսակ իսաններն են գնում :
Եթե երկրումդ ուզում ես տուրիստ ավելանա ու երկիրդ զարգանա, պետք չի անուն դնել բոլոր էն մարդկանց , ում անձնագիրը քոնից տարբերվում է : Հետո նեղանում ենք , որ մեր երկիրը, արտասահմանում շփութում են Ալբանիայի հետ: Է բա եթե բոլորին անուն դնենք , ժամանակի ընթացքում էլ ոչ մեկ չի ցանկանա մեր երեսը տեսնել:
Հ.Գ. Հիշում եմ , երբ առաջին անգամ Վրաստանում էի , առևտուր էի անում շուկայից, կողքս լիքը հայեր կային : Սովորական , հայակական ձևերով առևտուր էր գնում ՝ գին իջացնել, իջացնելուց հետո ապրանքը չառնել, մի բան ավել քերել ու տենց , մի վրացի կին բարձր ռուսերենով գոռաց ՝ ոնց եմ զզվում , որ էս հայերը գալիս լցվում են ստեղ: Շատ տհաճ պահ էր: