▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:


-կան իսկական և ոչ իսկական գիտնականներ, իսկական և ոչ իսկական դասախոսներ, իսկական և ոչ իսկական ոստիկաններ, իսկական և ոչ իսկական բժիշկներ, իսկական և ոչ իսկական մտավորականներ, իսկական և ոչ իսկական քաղաքական գործիչներ, իսկական և ոչ իսկական…

-երբ ինչ-որ մեկը մի փոքր, դույզն իսկ հանրային ճանաչում ունի կամ պաշտոն, արդեն մտածում է, որ ինքն օրենքից դուրս է, իրեն ամեն ինչ կարելի է՝ թեկուզ ասմունքող:

-եթե մեկը մի տաս-քսան հոգի «հավատավոր» հետևորդ ունի, արդեն մտածում է նախագահ կամ վարչապետ դառնալ…

-դպրոցների մոտ երեխաներին սպասող մամաներն ավելի շատ են աղմկում, կատակում, ծիծաղում, քան երեխաները դպրոցում…

-վարորդը կտրուկ հետադարձ վարում է մեքենան, առանց նկատելու, որ մարդիկ կան:

Երբ գոռում կանգնացնում ես մի կերպ, պատասխանում է. հոպար ջան տեսել էի, ամեն ինչ կանտրոլի տակա, մի անհանգստացի…Իսկ ես իզուր անհանգստացել էի…

-պատմական հուշարձանները թանգարան են բաց երկնքի տակ: Երևի բաց երկնքի տակ են, որ անխնամ են, հիմնականում անուշադրության մատնված, քարուքանդ և անհասանելի: «Ծածկ» է պետք թանգարանին և ուշադրություն…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее