▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հետամուտ ենք լինելու Միքայել Աջապահյանի արդար իրավունքների վերականգնմանը»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարություն․

«Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, դատարանը, շարունակելով ոտնահարել արդարադատության հիմնարար սկզբունքները, Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին դատապարտեց երկամյա ազատազրկման։
Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։
Գերշ․ Տ․ Միքայել արք․ Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի և կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։
Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները՝ վերստին հաստատում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետամուտ է լինելու իրավական, այդ թվում՝ միջազգային գործիքակազմերի կիրառմանը՝ Գերաշնորհ Տ․ Միքայել արք․ Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար»։

Դիտեք նաև՝

***

***

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее