▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական զորավարժությունը Նախիջևանում

Վերջին շրջանում թշնամու բանակի զինծառայողները ակտիվ զորավարժություններ են իրականացնում Նախիջևանում: Հատկապես շեշտը դրվում է այն ստորաբաժանումների վրա, որոնք միջինից ցածր մակարդակի պատրաստվածություն ունեն:

Թշնամու բանակի ամենավատ պատրաստվածություն ունեցող ստորաբաժանումները հրետանին և դիպուկահարներն են, որոնք էլ ակտիվ զորավարժություններ են իրականացրել վերջին շրջանում:

2017 թվականին պլանավորված զորավարժությունների շրջանակներում այժմ իրականացվում է դիպուկահարների զորավարժությունը: Պատահական չէ, որ դիպուկահարների համար նախատեսված զորավարժության առաջին խնդիրը եղել է քողարկումը և հետո նոր թիրախների խոցումը:

Թշնամու բանակի ղեկավարությունը այս կերպ նաև փորձում է իր մասին հիշեցնել Նախիջևանի կողմից, քանի որ շատ լավ գիտակցում է, որ այդ ուղղությամբ տեղակայված իր դիրքերը աննպաստ է որևէ գործողություն կատարելու համար: Գոնե այդ դիրքերից թշնամին չի կարող ոչ մի տեսակ անկարգություններ կատարի, քանի որ պատիժը կլինի մի քանի անգամ ավելի ցավոտ , քան սահմանի երկայնքով մյուս բոլոր դիրքերում:

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее