▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերթական զառանցանքը, որը քաղաքացիական պատերազմի հրահրում է»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովյաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիրաժավորվեց հերթական զառանցանքը, որ արդեն ոչ այլ ինչ է, քան՝ քաղաքացիական պատերազմի հրահրում։ նիկոլը բացարձակ կապ չունի ՀԱՍԵ հետ, ու հիմա արդեն առավել քան վստահ եմ, որ այս ամենը հրահրված է դրսի ուժերի, ավելի ճիշտ՝ թուրքական ուժերի կողմից։ Մարդիկ՝ ովքեր պիտի գան Վեհարանն «ազատելու»՝ ըստ նիկոլի կոչի, ուզում եմ հավատալ, որ կգիտակցեն, թե ինչ են անում, հակառակ դեպքում՝ դրա արդյունքն անդառնալի կլինի»։

Դիտեք նաև՝

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լույսը բացվել է, ինքն իր զավակի տեղը չգիտի, ընկած ուրիշի զավակին է փնտրում։
Խեղկատակ»:

***

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում։
Մեր եկեղեցու հիմնադիրները Հիսուսի առաքյալներն են՝ Թադևոսն ու Բարդուղիմեոսը։
Մեր Վեհափառը նստած է Գրիգոր Լուսավորչի գահին։
Հայոց Վեհափառը՝ Աստծո օծյալ է, դու՝ ո՞վ ես։
Ասեմ. դու Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգ սպասարկողներից մեկն ես։
Դու իրականացնում ես Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը ու հայոց եկեղեցին է քո համար գլխավոր խոչընդոտը։
Մարտահրավեր ես նետում մեր եկեղեցուն, նշանակում է մարտահրավեր ես նետում հայ ազգին ու հայոց պատմությանը։
Բելն էլ էր Հայկի վրա հարձակվում, բայց «թքեց փայտիկին»։
Հիմա էլ դո՞ւ…
Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ ու մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա հայրապետին»:

***

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը, վստահ եմ, չի գիտակցում, որ Եկեղեցին 2018-ի ՀՀ իշխանությունը չէ, իսկ Վեհափառն էլ այդ իշխանության ղեկավարը չէ, որ կարողանա 2018-ի սցենարով պլանավորված «հեղափոխությամբ» 2026-ին ընտրվել իշխանություն։
Իշխանության ներկայացուցիչները, քանի որ մշտապես կտրված են եղել Եկեղեցուց, պարզապես չեն պատկերացնում, որ այս դեպքում՝ «Մերժենք Վեհափառին» կարգախոսով «հեղափոխությունը» չի ստացվելու։ Եկեղեցին ունի հանրային լայն պաշտպանություն և հույս եմ հայտնում, որ այդպիսի պաշտպանությունը գործնականում կհաստատվի․․․
Իսկ այդ դեպքում նիկոլիզմն իսկապես կվերանա մեր հայրենիքից»։

***

«Բոլորս գիտենք, որ ոչ մեկը չի պահպանել կուսակրոնությունը և շատ էլ լավ են արել, որ չեն պահպանել, դա իմ անձնական կարծիքն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ արձագանքելով եկեղեցականների վերաբերյալ վերջին օրերի աղմկահարույց քննարկումներին։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նոր կաթողիկոս պետք ընտրել՝ Աղազարյանն ասաց․ «Այն, որ ոչ ոք կուսակրոնություն չի պահպանել, շատ լավ գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, հետևաբար այդ դեպքում որտեղի՞ց է ճարելու կաթողիկոսի՝ իր երազած կերպարը, նշանակում է իր նպատակը եկեղեցուն եթե ոչ ոչնչացելն է, գոնե հնազանդեցնելն է»։

***

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չեմ բացառում, որ Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում․ Նիկոլ Փաշինյանը իրական վտանգ է զգում սեփական իշխանության համար։
Ենթադրաբար Նիկոլ Փաշինյանը Հայոց եկեղեցուց և Ամենայն Հայոց Կաթողիկոսից իրական վտանգ է զգացել իր իշխանության համար, հակառակ դեպքում նման համառությամբ չէր պնդի, որ Գարեգին Բ-ն պետք է ազատի Վեհարանը։
Եթե Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի ու ինքը կարող է դա ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չէր կարող լինել Կաթողիկոս, սա նշանակում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018թ․ մայիսի 8-ից, երբ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը։
Հետևաբար՝ հարց է առաջանում․ Ինչո՞ւ է միայն այժմ Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավական ունենալու հանգամանքը։
Նիկոլ Փաշինյանը նո՞ր է իրեն համարում Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ, միայն հիմա՞ է խանդաղատանքով վերաբերվում մեր հոգևոր ժառանգության ամեն արժեքին, ամեն մասունքին, ամեն պատկերին ու քարին։
Եթե ոչ, ուրեմն՝ ինչո՞ւ էր լռում մինչև հիմա։
Պատասխանն ինձ համար շատ պարզ է․ Իշխանության կորստի իրական վտանգը․․․
Ի՞նչ է ստացվում․ Քանի դեռ Եկեղեցին վտանգ չի սպառնում իշխանությանը, կարելի էր աչք փակել ու տարիներ շարունակ չնկատել կուսակրոնության կանոնի խախտումը, բայց սեփական իշխանությունը կորցնելու վախը փոխում է խաղի կանոնները և իշխանությանը մղում հակասահմանադրական քայլերի, ինչը վտանգավոր է․․․
Չեմ բացառում, որ Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում, և Փաշինյանը փորձում է իբրև թե այն կանխել։
Եթե դա այդպես է, Փաշինյանը թող մինչև վերջ ազնիվ գտնվի ժողովրդի հետ ու բացի փակագծերը և փորձի ժողովրդին բացատրել, թե այդ ինչպե՞ս է ղեկավարել մեր երկիրը, որ անգամ եղեղեցին է իր դեմ։
Բացի այդ, այս քայլով Փաշինյանը նաև մի քանի այլ խնդիրներ է փորձում լուծել, որոնք աղերսվում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության հաստատմանը։
Ակնհայտ է, չէ՞, որ այն ինչ անում է Փաշինյանը Հայաստանում, դրանք տեսնում ու նկատում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում, այլ հարց է, թե Փաշինյանի ձեռնարկած քայլերը՝ որպես ուղերձներ, ինչպե՞ս կգնահատվեն այդ երկրներում համարժեքության տեսանկյունից․․․
Մի բան ակնհայտ է․ Մտնում ենք Հայաստանում նոր իշխանության ձևավորման ցիկլի մեջ, ու շատ կարևոր է առաջիկայում արձանագրել, թե ո՞վ է հավակնելու ստանձնելու Նիկոլ Փաշինյանին հիմնական մարտահրավեր նետողի դերը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее