▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական վանդալիզմն ու սրբապղծությունը Երևանում

 

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 2-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան Երևանի բնակչուհի՝ 52-ամյա Նանա Ասիկյանը, այցելելով Թոխմախում հուղարկավորված իր հարազատների շիրիմներին, հերթական անգամ մոր գերեզմանը հայտնաբերել է ոչ բարվոք վիճակում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ն. Ասիկյանն ասել է.

«Հիվանդ մորաքույր ունենք՝ Ամալյա Ռոստոմյանը, ով պարբերաբար գալիս է գերեզմանոց ու սկսում է մորս շիրիմը փորել. շիրմաքարն է աղավաղում, նստարանը, խնկամանը, ծաղկամանը ջարդում։ Այս վերջին անգամ նա նույնիսկ խազերով վնասել էր շիրմաքարը։ Կատարվածի մասին դեռ այն ժամանակ տեղեկացրինք տարածքի ոստիկանությանը, որտեղից ժամանեցին ոստիկանները, սակայն բավարարվեցին միայն դեպքը արձանագրելով։

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее