Հայաստանում օրեցօր ավելանում են բազմաբնույթ կրոնական  կազմակերպությունները, որոնցից մեծ մասը գրանցված չեն ՀՀ արդարադատության  նախարարությունում: Այն կարծիքը, որ Հայաստանում գոյություն ունի գրեթե 200  չգրանցված կրոնական կազմակերպություն՝ սխալ է: Հայաստանում կա ավելի շատ  կազմակերպություններ, որոնք թաքուն են գործում:
Միացյալ Երիտասարդական Լիգան շատ կարճ ժամանակում բացահայտել մի շարք աղանդների քրեածին գործունեությունը: 
2012  թվականին ՄԵԼ-ը ևս մեկ աղանդի մասին է տեղեկություններ ստացել, որը ևս  գրանցված չէ, սակայն սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: Այդ աղանդի  գլխավոր նպատակն է մարդկանց շեղել ճշմարիտ ուղղուց և դրդել  ինքնասպանության: ՄԵԼ-ին հայտնի է նաև այդ աղանդի հավաքատեղին և բոլոր  մեթոդները, որոնք ներկայումս չենք հրապարակի: Այդ աղանդի արտասահմանյան  ճյուղերից մեկում մի օրվա ընթացքում ինքնասպան են եղել 900-ից ավել մարդ:  
Մոտակա օրերին կհրապարակենք այդ աղանդի մասին ավելի կոնկրետ տեղեկություններ:
Միացյալ Երիտասարդական Լիգա
      

