▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական միջադեպը բժիշկների նկատմամբ. 44-ամյա մայրը հիվանդանոցում մի իսկական «դեբոշ է սարքել»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 20-ին Սևանի բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարելու փաստով:

Այդ օրը ժամը 09:20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Ալվինա Խանզադյանի կողմից տևական ժամանակ խաթարվել է բժիշկների աշխատանքը, որի ժամանակ նա բժիշկների նկատմամբ ցուցաբերել է անվայել վարք ՝ տալով նաև հայհոյանքներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ա. Խանզադյանի 7-ամյա աղջկան՝ Անի Խանզադյանին, կույրաղու որդանման ելունի վիրահատման նպատակով տեղափոխել են Սևանի հիվանդանոց, որտեղ վիրաբուժական ծառայության ղեկավար՝ 44-ամյա Մարկ Շմավոնյանը մանրակրկիթ բուժզննում անցկացնելուց հետո երեխայի մորը տեղեկացրել է, որ վիրհատականն միջամտության անհրաժեշտութուն չկա:

Այդ ամենից հետո մայրը հիվանդանոցում մի իսկական «դեբոշ է սարքել», հայհոյանքներ հնչեցնելով թե՛ վիրաբուժական ծառայության ղեկավարի և թե՛ բուժանձնակազմի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее