▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական «անխիղճ որսորդը» Ոստիկանության ծառայող է

Բնապահպանական տեղեկատվական կայքը «Love Animals Hate Hunters»-ի հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի դեպքերի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ խոսքը գնում է «երկակի» կյանքով ապրող անձնավորության մասին: 37-ամյա Վոլոդյա Ղազարյանի լուսանկարներից կարելի է եզրակացնել, որ վերջինս ՀՀ ոստիկանության ծառայող է, սակայն ժամանակ առ ժամանակ սահուն կերպով վերածվում է «անխիղճ որսորդի»: Հենց այսպես էլ ինքն իրեն անվանում է երիտասարդ ոստիկանը: «Անխիղճ որսորդն» անգամ առանձին հաշիվ ունի սոցիալական ցանցում, որտեղ զետեղված են անհամար լուսանկարներ՝ թե՛ նրա առօրյան, թե՛ որսը ցուցադրող:

Պարզվում է, Ոստիկանության ծառայող «անխիղճ որսորդ» Վոլոդյա Ղազարյանը ապօրինի որսի սիրահար է: Ահա, թե ինչպես է վերջինս օրենք պահպանողից վերածվում օրենք խախտողի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее