Հրապարակվել է «Ֆրիդրիխ էբերտ» հիմնադրամի ու Երևանի պետական համալսարանի սոցոլոգիայի ֆակուլտետի համատեղ ուսումնասիրության արդյունքները:
Ըստ այդ հարցումների Հայաստանի երիտասարդության միայն 3.6 %-ն է լրիվ վստահում հանրապետության նախագահին, կիսով չափ վստահում է 13 %-ը, իսկ 17 տոկոսը՝ ոչ վստահում է, ոչ էլ հակառակը...
Ի դեպ, նույն հարցումների համաձայն Հայաստանի երիտասարդության 50.5 %-ի տեղեկատվության հիմնական աղբյուրը ինտերնետն է և միայն 31.3 %-ի համար՝ հեռուստատեսությունը:
Փաստորեն, հեռուստատեսությունը արդեն պարտվել է ինտերնետին...


