«90-ականներին մութ էր, ցուրտ էր, բայց լավագույն տարիներն էին՝ մտերմության, ընկերության, կրթվելու, անընդհատ կարդալու։ Մենք շատ բան չունեինք, բայց ունեինք մեծ ցանկություն ստեղծելու»։
Հեռուստատեսության միջազգային օրվա կապակցությամբ ԱրմենիաՍպուտնիկ գործակալության «Ուրիշ նորությունների» հյուրը՝ Տեսալսողական մեդիաինդուստրիալ կոմիտեի նախագահ Մարգարիտա Գրիգորյանը խոսել է նոր տեխնոլոգիաների, մեդիաշուկայի փոփոխությունների և ինդուստրիալ կոմիտեի նոր դերակատարության մասին։ Նա անդրադարձել է նաև իր երկարամյա ուղուն՝ Հանրային ռադիոյից մինչև մեդիակառավարման համակարգ։
Մասնագետն նշում է, որ TV-ների քանակը անասելի մեծ է, ու եթե ոլորտը բիզնեսի չվերածվի, զարգացում չի լինի։
«Եթե ավելի լավ առաջարկ լինի, ժողովուրդը նույնքան հաճույքով կընդունի։ Կրթական ցենզի փոփոխություն է պետք»։
Մարգարիտա Գրիգորյանը խոսել է նաև Տեսալսողական մեդիաինդուստրիալ կոմիտեի գործունեության մասին․ կառույցի նպատակն է՝ ապահովել վարկանշների ազնիվ, մասնագիտական և թափանցիկ չափում։ Հունվարից կսկսեն չափվել բոլոր հեռուստաընկերությունների վարկանիշները, իսկ փետրվարի 1-ից կհրապարակվեն հստակ տվյալներ, ինչը կարող է շուկան ավելի առողջ դարձնել։
Զրույցն ամբողջությամբ` այստեղ։


