▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստասերիալները դերասանին անգործ չեն թողնում. Իռա Հարությունյան

Life.panorama.am-ը գրում է. Մեր զրուցակիցն է դերասանուհի Իռա Հարությունյանը, ում, որդու ծնունդից հետո, հազվադեպ ենք տեսնում էկրաններին: Դերասանուհու հետ խոսել ենք դեկրետային դադարի չեղարկման, թատրոն վերադառնալու մտքերի, ինչպես նաեւ ընտանիքի մասին:

Փոքրիկի ծնունդից հետո Իռա Հարությանին հեռուստադիտողը վերջերս տեսավ «Քավարան» հեռուստասերիալում: Այս աշխատանքի մասին խոսելիս՝ Իռան նկատեց, որ երիտասարդ դերասանների հետ աշխատանքը հաջողված է համարում.

«Ես առաջին անգամ էի նկարահանվում 20 մասանի հեռուստասերիալում եւ պետք է ասեմ, որ ինձ շատ հետաքրքրեց այս աշխատանքը: Մեծ հաճույքով եմ նկարհանավել, թեեւ անձնակազմն ինձ համար անծանոթ էր, բայց կարճ ժամանակում ինտեգրվեցի: Սկզբում վախեր ունեի երկարատեւ դադարից հետո կրկին նկարահանվել, բայց շատ արագ մտա հունի մեջ ու ներգրավվեցի աշխատանքին: Պետք է հատուկ շեշտեմ, որ ինձ շատ հետաքրքիր էր երիտասարդների հետ աշխատելը, թեեւ, իմ կերպարից ելնելով, հասցրեցի մի քանիսի հետ միայն շփվել: Նրանք շատ տաղանդավոր էին, ու ամենակարեւորը՝ նրանք շատ դաստիարակված մարդիկ էին, ինչը երեւաց դժվար նկարահանումների ժամանակ, երբ Դիլիջանի անտառներում ձմռան ցրտին անգամ միտված էին լավ արտադրանք ստեղծելուն: Ուրախ եմ նաեւ, որ ունենք նման ռեժիսոր ու պրոֆեսիոնալ օպերատորներ, որոնք կարողացան հետաքրքիր ֆիլմ նկարահանել եւ իրենց աշխատանքն էլ կազմակերպեն այնպես, որ նկարահանման ծանր պայմանները չհոգնեցնեն դերասանական խմբին»,- պատմեց Իռան:

Մեր նկատառամանը, թե հիմա, երբ մի քանի մասանի հեռուստասերիալներն ավելի մեծ տարածում են գտնում, դերասանուհին պատրա՞ստ է արդյոք երկարաշունչ սերիալներում աշխատել, պատասխանեց.

«Իհարկե, պատրաստ եմ, եթե այն լինի հետաքրքիր սցենարով ու դերասաններն էլ շնորհալի լինեն: Հեռուստասերիալները դերասանին անգործ չեն թողնում, շատ լավ է, որ սերիալներ նկարահանվում են: Ցավոք, երկարատեւ սերիալները մեր օրերում ավելի քիչ են նկրահանվում, այդպես, կարճ սերիալենրում նկարահանվելով, դերասանը գործ չի ունենում ու ստիպված սպասում է հաջորդ առաջարկին: Իսկ այս առումով երկարաշունչ սերիալները ավելի օգտակար են»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее